Artsakhpress

Միջազգային

Հյուսիսային Կորեան իրականացրել է 2 հրթիռային արձակում. Ճապոնիան բողոք է հայտնել

Ճապոնիան Հյուսիսային Կորեային բողոք է հայտնել՝ կապված շաբաթ իրականացրած 2 բալիստիկ հրթիռների  արձակումների հետ:

Հյուսիսային Կորեան իրականացրել է 2 հրթիռային արձակում. Ճապոնիան բողոք է հայտնել

Հյուսիսային Կորեան իրականացրել է 2 հրթիռային արձակում. Ճապոնիան բողոք է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ներկայացուցչին:
«Մենք Հյուսիսային Կորեային արդեն վճռական բողոք ենք հայտնել»,- «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Կիյոտո Ցուձին: Նա այդ մասին ասել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ հանդիպման ժամանակ:
Շաբաթ առավոտյան Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ կատարել է 2 արձակում՝ հավանաբար, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների: Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու եւ նրա տարածքային ջրերի սահմաններից դուրս: Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեսի Իվայան հայտարարել է, որ հրթիռները բալիստիկ էին, որոնց արձակումները ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում են:
Այս արձակումներն առաջինն էին ամերիկա-հարավկորեական զորավարժությունների ավարտից հետո, որոնք անցկացվել էին օգոստոսի 5-20-ը եւ Հյուսիսում առաջացրել էին խիստ բացասական արձագանք: Հյուսիսային Կորեան հուլիսի վերջից ընդհանուր իրականացրել է հրթիռների եւ ռեակտիվ արկերի 7 արձակում:
Հարավկորեացի զինվորականների կարծիքով՝ շաբաթ իրականացվել է արկերի արձակում, որոնք անցել են 380 կմ տարածություն: Առավելագույն բարձրությունը կազմել է 97 կմ, առավելագույն արագությունը՝ 6,5 Մախից ավելի: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էին, այս պատճառով դրանց թռիչքի հեռավորությունը կազմել է 350-ից մինչեւ 400 կիլոմետր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search