Artsakhpress

Միջազգային

Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը

Լրատվամիջոցները հայտնում են, որ Nasa-ն քննում է մեղադրանքն այն մասին, որ տիեզերագնացը Միջազգային տեզերակայանից մուտք է գերծել ամուսնու հաշվեհամար, որից առանձին է ապրում. այս դեպքը կարող է դառնալ առաջին հանցագործությունը, որը կատարվել է տիեզերքում:

Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը

Nasa-ն քննում է տիեզերքում հանցագործության առաջին դեպքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է BBC News-ը: 
Տիեզերագնաց Էնն Մակքլեյնը ընդունում է ամուսնու հաշվեհամարին իր հասանելիության փաստը, սակայն հերքում է, որ հանցագործություն է կատարել, փոխանցում է New York Times-ը:
Նրա ամուսին Սամեր Ուորդենը, որից կինն առանձին է ապրում, կնոջը մեղադրանք է առաջադրել եւ այն ներկայացրել Դաշնային առեւտրային հանձնաժողով:
Մակքլեյնը Երկիր է վերադարձել եւ պնդում է, որ ստուգել է ամուսնու հաշվեհամարը, որպեսզի համոզվի, որ հաշվի վրա բավարար գումար կա որդուն խնամելու համար. ամուսինները, չնայած բաժանմանը, որդուն միասին են մեծացնում:
«Նա կտրականապես հերքում է, որ ինչ-որ անպատշաճ բան է արել»,- հայտարարել է նրա փաստաբան Ռաստի Հարդինը՝ հավելելով, որ Մակքլեյնը քննության հետ ակտիվորեն համագործակցում է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search