Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասինա Զերբոն եւ Ատոմային Էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն հավակնում են կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնին:
ԶԼՄ-ները նշել են ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուներին
Սեպտեմբերի 4-ին Զերբոն իր գլխավորած կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել Է, որ ինքը դարձել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածու, հայտնել Է աղբյուրը, որը ներկա Է եղել միջոցառմանը: Ֆերուցեն, ինչպես գրում Է գործակալությունը, այժմ զբաղեցնում Է կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը եւ «հավակնում Է այն բանին, որ դառնա» դրա լիիրավ ղեկավարը:
Այսպիսով, կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուները դեռեւս երեքն են: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում Է նաեւ Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսին:
ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը պետք Է իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ լինի հաջորդ տարվա հունվարի 1-ից ոչ ուշ, այդ պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը կավարտվի սեպտեմբերի 5-ին:
Հուլիսի վերջին Յուկիա Ամանոն, որը ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում Էր 2009 թվականից, վախճանվել Է կյանքի 73-րդ տարում: Կառավարիչների խորհուրդը գործակալության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակել Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: