ԵՄ երկրներից ամենաշատ ռեադմիսիոն հայցերն ստացվել են Գերմանիայից. Հայաստանը կարգավորում է ոլորտը
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշում է կայացրել հավանություն տալ Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ «ՀՀ եւ ԵՄ միջեւ՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջար¬կությանը:
ԵՄ երկրներից ամենաշատ ռեադմիսիոն հայցերն ստացվել են Գերմանիայից. Հայաստանը կարգավորում է ոլորտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոևրոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, եւ ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից, հայտնում է News.am-ը:
Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Մինչ այս Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել ԵՄ անդամ 10 պետությունների հետ:
Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարեւորվում է Հայաստանի կողմից պատրաստակամությանը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվելեն 1446 ռեադմիսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին։ Հարկ է նշել, որ ռեադմիսիոն հայցեր ուղարկող առաջատար երկիըը՝ Գերմանիան է: