Artsakhpress

Հասարակական

Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում իրականացվել է հերթական նախագիծը (լուսնկարներ)

Մարտունու շրջանի Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում իրականացվել է հերթական նախագիծը, որի շրջանակում դպրոցը գունավորվել է տարբեր առարկաներին վերաբերող կրթական նկարազարդումներով՝ ֆիննական դպրոցների սկզբունքով:

Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում իրականացվել է հերթական նախագիծը (լուսնկարներ)

Նորշենի  Լեոնիդ  Հուրունցի  անվան  դպրոցում իրականացվել է  հերթական նախագիծը  (լուսնկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր  տեղի  է  ունեցել    Նորշենի   գունազարդ   դպրոցի    բացման   արարողությունը, որին  ներկա  էին ԱՀ  կրթության, գիտության  և սպորտի նախարար Նարինե  Աղաբալյանը, փոխնախարար  Միքայել  Համբարձումյանը,   նախագծի    ղեկավար, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի  անդամ       Արա  Հարությունյանը,  ով  նախկինում   Նորշենի  դպրոցում  ֆիզիկա  էր  դասավանդում:    
«Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում   Արա   Հարությունյանն  ասել  է, որ    նման  նախագիծ   իրականացնելու   մտահղացումն իր մոտ առաջացել է դեռս  մեկ  տարի  առաջ: 
Ըստ  Ա.  Հարությունյանի՝   ծրագիրն  իրականացվել  է  ամերիկաբնակ   Փոլ  և  Ջանեթ  Խալարիանների  ընտանիքի   ֆինանսավորմամբ:  Նախագիծը   կյանքի են  կոչել  Ա. Հարությունյանի     ընկերները՝  Անի  Խաչատրյանը  և   Նելլի  Սարգսյանը:  Վերջիններս  մոտ  երկու  շաբաթ մնացել  են   Նորշենում և առավոտից երեկո աշխատել դպրոցի  աշակերտների հետ, օգնել նրանց գունազարդել ու ծաղկեցնել դպրոցը՝ զարգացնելով երեխաների հմտությունները, ինչպես նաև ստեղծել  մնացյալ  ուսուցողական դեկորներ ու ատրիբուտներ:
«Այն ստացել է նոր, յուրահատուկ տեսք՝ ձեռք բերելով ավելի մոտիվացնող, ջերմ գույներ: Իր տեսակի մեջ Նորշենի դպրոցն այս պահին միակն  է Արցախում: Կարծում  եմ, որ    այս  օրինակը կծառայի նաև Արցախի այլ դպրոցների համար»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: 
ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի    նախարար  Նարինե  Աղաբալյանը  ողջունել  է  նման  նախագծի  իրագործումը:
Նա  նշել  է, որ  գունազարդ   դպրոցի  առկայությունն   ուսանելի  է լինելու  աշակերտների  համար:
Նախարարը   վստահություն  է  հայտնել, որ  Նորշենի  դպրոցը  նոր  խթան  է  հանդիսանալու     նաև աշակերտների  ստացած  գիտելիքների    և    ուսուցման  գործընթացի   որակի վրա:
Ն. Աղաբալյանը  շնորհակալություն է   հայտնել   Արա  Հարությունյանին՝  նախագծի  իրականացման, ինչպես  նաև    անցած   տարիների  ընթացքում     դպրոցում  ունեցած   զգալի   ավանդի  համար: ԱՀ  ԿԳՍ  նախարարության  կողմից    դպրոցին  է  հանձնվել  տպիչ  սարք:
Դպրոցի  աշկերտներ   Աննա   Ծատրյանը  և   Մանանա  Հակոբյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  են, որ  իրենք  մասնակցել  են     հարազատ  կրթօջախի  գունազարդման  աշխատանքներին:
Նրանք   համոզված  են, որ   նոր  նախագիծն  էլ  ավելի  կաշխուժացնի  իրենց  առօրյան:
Միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես  են եկել հայրնեասիրական երգերով, ազգագրական  պարերով: 
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search