Հնդկաստանի իշանությունները զբոսաշրջիկների բազմաթիվ խնդրանքների համաձայն մտադիր են բացել Թաջ Մահալ տաճարը գիշերային այցելությունների համար:
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են Թաջ Մահալը բացել գիշերային այցելությունների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Lonely Planet պարբերականը, փոխանցում է tert.am-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Թաջ Մահալը միջինում օրական 22 000 այցելու է ունենում: Երբեմն այդ ցուցանիշը հասնում է 50 000-ի: Այս հարցին լուծում տալու համար տուգանք է սահմանվել դամբարանում չափազանց երկար մնալու համար. արգելվում է ներսում ավելի քան 3 ժամ գտնվել:
Այժմ տեղի իշխանությունները ցանկանում են զբոսաշրջային այցելություններ կազմակերպել մայրամուտից հետո:
Ներկա պահին գիշերային ժամերին սպիտակ տաճար այցելել կարելի է ամսական 5 անգամ միայն՝ լիալուսնի ժամանակ և դրան նախորդող և հաջորդող երկու գիշերները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-: