Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները

ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին, ի դեմս ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավորները ներկայացրել են ընտրատեղամասերում արձանագրված իրավիճակը, առկա թերություններն ու բացթողումները, ապա պատասխանել լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերին:
Իր խոսքում՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ պատվիրակությունը Արցախի տարբեր շրջանների 37 ընտրական տեղամասերում հետևել է գործընթացին:
Վ. Վարդանյանի խոսքով՝ որոշ բացթողումներ փոխկապակցված են եղել օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետ: Մասնավորապես՝ արդյունավետ կլիներ, եթե համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների քվեատուփերը լինեին առանձին: Սա, ըստ Վ. Վարդանյանի, կթեթևացնի այն աշխատանքը, որը կատարվում է քվեարկությունների ամփոփման փուլում:
«Բացի դրանից,պետք է նախատեսել քվեարկության գաղտնիության ամենաբարձր երաշխավորման շեմ, և դրա լավագույն օրինակներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ քվեաթերթիկները համապատասխանաբար դրվեն դրանց համար նախատեսված ծրարներում: Սա կբացառի որևէ տեսակի ասեկոսեները առ այն, որ քվեարկության գործընթացի գաղտնիությունը չի ապահովվում: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ շատ դեպքերում չհրկիզվող պահարանները չէին գտնվում համապատասխան դահլիճներում, որտեղ ընտրությունը կազմակերպվում էր: Համոզված եմ, որ գալիք ընտրություններին նման իրավիճակ չի կրկնվի»,- մասնավորապես ասել է Վ. Վարդանյանը:
Դիտորդական առաքելություն իրականացրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը շնորհավորել է արցախցիներին՝ ազատ և ժողովրդավար ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար:
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում, և մարդիկ գալիս էին ընտրատեղամասեր՝ կատարելու և իրացնելու իրենց ընտրական իրավունքը, ինչը միանշանակ ողջունելի է:
«Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն, և ակնհայտ էր, որ արցախցիների համար նույնիսկ ՏԻՄ ընտրությունները նշանակալի իրադարձություն են: Ընտրությունների մասնակցության ակտիվությունը ապահովելու համար փոքր-ինչ անբարենպաստ էր եղանակը:  Այս մտահոգությունը հայտնում էին նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամները: Տեխնիկական թերությունները հիմնականում կապված էին ընտրական տեղամասերը ճիշտ կահավորելու հետ: Մի շարք հարցեր էլ կապված էին ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների կարողությունների զարգացման հետ: Այդ առումով, կարծում եմ, վերապատրաստումների անհրաժեշտություն կա, և այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»,- ավելացրել է Ա. Սամսոնյանը:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ ՏԻՄ ընտրությունները որակել է բացառիկ խաղաղ և ժողովրդավար: Նրա խոսքով՝  շատ կարևոր է քաղաքացիների չափազանց մեծ պատասխանատվությունը սեփական իշխանության նկատմամբ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընտրությունները համարել է լեգիտիմ, և նշել, որ սա մի փաստ է, որն ընդունելի է աշխարհի դե ֆակտո բոլոր երկրներում:
Ս. Գաբրիելյանը վստահ է՝ կարճ ժամանակահատվածում ժողովրդավար Արցախը միջազգային  երկրների համար դառնալու է դե յուրե երկիր:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ նշել է, որ բավականին տպավորված է Արցախում և, մանավանդ, հեռավոր գյուղերում նման բարձր մակարդակով կազմակերպված ընտրություններից:
«Այս ամենը պետք է ամրագրել և դարձյալ առաջ շարժվել: Կարծում եմ՝ ապագայում փոքր տեխնիկական խնդիրները կհարթվեն, և մենք կխոսենք իրապես միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման մասին»,- ավելացրել է Լ. Ստեփանյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search