Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ

Հ Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ

Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խաղաղապահ համագործակցություն, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:

«Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ևս»,- նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը հայտնեց, որ այժմ Լիբանանի հետ կան նաև ռազմական-ռազմատեխնիկական լավ հարաբերություններ, իսկ պայմանագիրը կօգնի զարգացնել այդ հարաբերությունները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Search