Կրեմլը հաստատել է «ամերիկյան հետախուզության գործակալի» աշխատանքը ՌԴ նախագահի վարչակազմում
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Օլեգ Սմոլենկովը, որի անունն ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվում է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ծագող նոր լրտեսական սկանդալի շրջանակներում, իսկապես աշխատել է ՌԴ նախագահի վարչակազմում, սակայն բարձր պաշտոն չի զբաղեցրել:
Կրեմլը հաստատել է «ամերիկյան հետախուզության գործակալի» աշխատանքը ՌԴ նախագահի վարչակազմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ հաղորդում էИнтерфакс-ը, որին Պեսկովը նշել է, որ Սմոլենկովը «մի քանի տարի առաջ ազատվել է աշխատանքից, նա ի պաշտոնե բարձրաստիճան անձանց թվին չէր դասվում»: Նրա խոսքով՝ տվյալ աշխատակիցը հեռացվել է 2-3 տարի առաջ:
Նա աշխատանքի բնույթով շփումներ չի ունեցել նախագահի հետ: Պատասխանելով հարցին, թե արդյոք Սմոլենկովը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է եղել, Պեսկովն ասել է. «Ոչ, չեմ կարող դա հաստատել, քանի որ չգիտեմ՝ նա գործակալ եղել է, թե ոչ»:
Այդպես Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան CNN հեռուստաալիքի հրապարակումը «ամերիկյան հետախուզության բարձրաստիճան և շատ արժեքավոր գործակալ» Օլեգ Սմոլենկովի մասին, որին գաղտնի կերպով դուրս են բերել Ռուսաստանից երկու տարի առաջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: