Artsakhpress

Սփյուռք

Հայտնի է Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մասնակիցների թիվը

Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը:

Հայտնի է Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մասնակիցների թիվը

Հայտնի է Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մասնակիցների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աքթուղը նշել է, որ  7-րդ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին պատմական հայկական Աղթամար կղզի է այցելել 2480 զբոսաշրջիկ: Պատարագից հետո Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն անձամբ իր գոհունակությունն է հայտնել իրենց, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Աքթուղը նաև արձանագրել է, որ կղզու նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է: Նա տվյալներ է ներկայացրել նախորդ և այս տարվա այցելուների թվի վերաբերյալ:
Ըստ այդմ` նախորդ տարի Աղթամար կղզի է այցելել շուրջ 157 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 9 ամսվա ընթացքում կղզի այցելողների թիվը  հասել է 170 հազարի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search