Artsakhpress

Հասարակական

«Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարում հանգստացած արցախցիներն անչափ տպավորված են

Օգոստոսի 5-15-ը Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության և «Պատանի երկրապահ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ուսումնամարզական ճամբարից արցախցի պատանիները վերադարձել են մեծ տպավորություններով:

«Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարում հանգստացած արցախցիներն անչափ տպավորված են

«Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարում հանգստացած արցախցիներն անչափ տպավորված են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թիմի ղեկավար Ինգա Այվազյանը՝ ավելացնելով, որ ստեփանակերտցիներից բացի ճամբարին մասնակցել են նաև շուշեցիներ՝ ընդհանուր առմամբ 10-15 տարեկան 40 երեխա:
«Ճամբարն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի անտառային ափամերձ գոտու հատվածում:Այն ընթացել է զինվորական ռեժիմով: Ըստ ճամբարի կարգացուցակի՝ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ՝ զանազան պարապմունքներ, սպորտային մրցումներ, դաստիարակչական աշխատանքներ: Ճամբարականների հետ հանդիպումներ են ունեցել ՊՆ և ԱԻՆ ներկայացուցիչներ: Ճամբարի ծրագրի շրջանակներում անց է կացվել 10 դասընթաց՝ շարային պատրաստություն, ձեռնամարտ, մարտավարություն, առաջին օգնություն, կրակային պատրաստություն, ռազմահայրենասիրական դաստիարակություն, և այլն: Ֆուտբոլային առաջնությունում և ինտելեկտուալ խաղ-մրցույթում Արցախի թիմը գրավել է առաջին տեղ: Պատանիներին հնարավորություն էր տրվում լողանալու Սևանա լճում, երեկոյան ճամբարի տարածքում խարույկ վառելու և ժամանցային հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու: Ճամբարի պետ Նարեկ Գասպարյանի նախաձեռնությամբ արցախցի պատանիների համար կազմակերպվել է արշավ՝ դեպի Սևանա կղզի:
Շնորհակալություն ենք հայտնում Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին, «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Օնիկ Ավետիսյանին՝ մեր երեխաների ամառային առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը. Դավիթ Սարգսյանը

«Ազատ հայրենիք»-ը նոր օրակարգի շուրջ չի պատրաստվում բանակցություններ վարել. Արթուր Թովմասյանը՝ ՀՅԴ հայտարարության մասին

Search