Artsakhpress

Միջազգային

Կանադայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չորեքշաբթի հայտարարել է խորհրդարանը ցրելու և երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավ սկսելու մասին:

Կանադայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին

Կանադայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը հաստատել է նաև, որ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:
«Րոպեներ առաջ Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է դաշնային հեռուստաալիքներով:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործիչները կպայքարեն Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 338 տեղի համար: Ընտրություններին մասնակցում են իշխող Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կանադայի ժողովրդական կուսակցությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search