Artsakhpress

Միջազգային

Ջոնսոնը կվերսկսի Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը, եթե այդպես որոշի դատարանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում Է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական Է եղել:

Ջոնսոնը կվերսկսի Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը, եթե այդպես որոշի դատարանը

Ջոնսոնը կվերսկսի Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը, եթե այդպես որոշի դատարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է Times թերթը:
«Մենք լիովին հարգում ենք դատական համակարգի անկախությունը»,- հրատարակությունը մեջբերել Է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցչի խոսքը: Թերթը դա գնահատում Է որպես Ջոնսոնի պատրաստակամությունը ենթարկվելու Գերագույն դատարանի որոշմանը: Այն այդ գործը պետք Է քննի սեպտեմբերի 17-ին, իսկ մինչ այդ խորհրդարանը կաշարունակի փակ մնալ: Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական Է: Որոշման մեջ, որը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին, ասված Է, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման պատճառը «դրա գործունեությանը խոչընդոտելու» մտադրությունն Է, իսկ դա «անօրինական Է, հետեւաբար, անվավեր Է եւ ոչ մի ուժ չունեցող»:
Սակայն որոշումն իրավաբանական ուժ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չզբաղվի գործի քննությամբ: Ավելի վաղ 70-ից ավելի բրիտանացի պատգամավորներից բաղկացած խումբը հայտարարել Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը եղել Է անօրինական, քանի որ սահմանափակում Է շուտով Եվրամիությունից երկրի դուրս գալու նախաշեմին քննարկումների հնարավորությունը:
Սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search