Artsakhpress

Քաղաքական

Պուտինի նախկին խորհրդական. ՌԴ-ն Ադրբեջանում գլոբալ հետաքրքրություններ չունի, ինչը չես ասի Հայաստանի մասին

Լիբերալիզմի ենթադրյալ ճգնաժամի, դրա գաղափարների և իրական կյանքում դրանց իրականացման մասին քննարկումներն այսօր ընթանում են բազմաթիվ համաշխարհային հրատարակությունների էջերում:

Պուտինի նախկին խորհրդական. ՌԴ-ն Ադրբեջանում գլոբալ հետաքրքրություններ չունի, ինչը չես ասի Հայաստանի մասին

Պուտինի նախկին խորհրդական. ՌԴ-ն Ադրբեջանում գլոբալ հետաքրքրություններ չունի, ինչը չես ասի Հայաստանի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս թեմայի շուրջ ադրբեջանական կայքը զրուցել է Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովի հետ, հայտնում է Panorama.am։
Իլարիոնովը շեշտել է, որ լիբերալիզմը՝ որպես գաղափարական միտում չի շրջանցել նաև Ռուսաստանը։ Լիբերալիզմի ճգնաժամի վերաբերյալ մամուլի հոդվածները, ըստ Իլարիոնովի, միայն տարակուսանք են առաջացնում։ Պուտինի նախկին խորհրդականը խոսում է Ռուսաստանում լիբերալիզմի դրսևորումների մասին, դրա վերելքի ու վայրէջքի մասին։ Չնայած այժմ աշխարհում մեծ է անկանխատեսելիությունը, սակայն լիբերալիզմի փլուզման մասին խոսել ևս չարժե, կարծում է Իլարիոնովը։
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, կարող եմ ասել, որ հանրապետությունը կայուն զարգանում է, և դուք հաջողակ եք, որ ձեր երկրում չկա Ռուսաստանի գլոբալ շահեր, ինչը չի կարելի ասել քրիստոնյա Հայաստանի և Վրաստանի մասին: Նույնիսկ եթե դուք որոշակի կտրուկ շրջադարձ կատարեք Արևմուտքի ուղղությամբ, ոչ ոք ձեզ հետ չի խոսի վիրավորված տոնով, որովհետև գաղափարական և կրոնական առումով դուք օտար եք: Իսկ ահա ուկրաինացիների, վրացիների, հայերի, բելառուսների ցանկացած մերձեցում Արևմուտքի հետ Ռուսաստանում համարվում է դավաճանություն, քանի որ Ռուսաստանում վստահ են, որ նրանք բոլորը պարտական են իրենց և պետք է գնան միայն իրենց հունով»,-ասել է Իլարիոնովը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Search