Artsakhpress

Ռազմական

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում կան անհրաժեշտ բոլոր պայմանները. պետ (լուսանկարներ)

2019-2020 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան է ընդունվել 38 սան՝ նախորդ տարվա 51-ի փոխարեն:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում կան անհրաժեշտ բոլոր պայմանները. պետ (լուսանկարներ)

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում  կան  անհրաժեշտ   բոլոր  պայմանները. պետ  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ   Հակոբյանը՝  նշելով, որ   ընդունվածներից   երեքն   աղջիկ  են:
Նրա  խոսքով՝  ընդունվածներից  3   հոգի   հեռացվել  են    վարժարանից՝ ուսումնադաստիարակչական  պահանջներին  և     օրվա  ռեժիմին  չհարմարվելու  պատճառով:
Ըստ  Վ.  Հակոբյանի՝  դպրոցների  զինղեկները  ոչ  միայն  աշակերտների, այլ   ծնողների  հետ  պետք  է   բացատրական   աշխատանքներ  իրականացնեն: Կան   երեխաներ, որոնք  ցանկություն են  հայտնում     իրենց  կրթությունը  շարունակել  ռազմամարզական   վարժարանում, սակայն  խոչընդոտում  են  ծնողները:
Խոսելով  վարժարան  ընդունվողների   թվի   նվազման  պատճառների  մասին՝ մեր  զրուցակիցն  ավելացրել է.  «Ցավոք   սրտի,  ոչ  միայն   վարժարան  ընդունվողների  թիվն  է նվազում, այլև   կրթական   որակը, որն էլ  լրացուցիչ   դժվարություն է  ստեղծում    երեխաների  համար՝  ուսումնական  ծրագիրն  ամբողջովին  յուրացնելու    համար: Այստեղ  խնդիրը  ծնողների   վերահսկողության   բացակայությունն  է:  Յուրաքանչյուր   չորեքշաբթի  վարժարանում  կազմակերպում  ենք    բաց   դռների   օր,  որի   ընթացքում   մեր  հաստատության   սաների    ծնողները   և  հարազատները  հնարավորություն են  ունենում   ամբողջ  օրը  լինել    վարժարանում  և  հետևել   իրենց  երեխաների  առօրյային,  ինչպես  նաև  կենցաղային  պայմաններին: Պետք  է  նշեմ, որ  երեխաները   չեն  սիրում   և   հիմնականում  չեն էլ ուզում   հարմարվել  ուժեղացված   ռեժիմին, վերահսկողությանը,   ուստի՝ ձգտում  են  ազատության, որը   վարժարանում  այնքան  էլ  թույլատրելի  չէ»:
Վ.  Հակոբյանը  տեղեկացրել  է  նաև, որ 2018-2019 ուսումնական տարվա 40 շրջանավարտներից բարձրագույն  ռազմաուսումնական  վարժարան  են   դիմել  19  հոգի, որից   15-ն ընդունվել են,  այդ  թվում՝  5-ը  սովորում են    Ռուսաստանի  Դաշնության   ռազմական   ուսումնարաններում: Իսկ   11  հոգի    էլ   իրենց   ուսումը  շարունակում  են   Արցախի  պետական, Գրիգոր  Նարեկացի  և Մեսրոպ  Մաշտոց  համալսարանների  տարբեր   ֆակուլտետներում:     Աղջիկ  շրջանավարտների  մի  մասն  արդեն  անցել  է  զինվորական  ծառայության: 
Անդրադառնալով   վարժարանի  պայմաններին՝  Վ. Հակոբյանը  մանրամասնել  է.  «Մեր  մոտ  կան  բոլոր  անհրաժեշտ  պայմանները:  Անցած ուսումնականում  ավարտել  ենք  ֆուտբոլի  և  վոլեյբոլի   խաղահրապարկների  բարեկարգման  աշխատանքները, վերանորոգել  ենք  նկուղային  հարկերը, որոնք նաև   օգտագործվելու են որպես  մարզասրահներ: Դասերն  անց  են  կացվում  դասասենյակներում, որտեղ կան  համապատասխան  դիդակտիկ  նյութեր:  Ունենք  օդամղիչ   և   զորային  վարժասարքերի  հրաձգարաններ: Այս  տարի  համալրվել   է  նաև  գրադարանային  ֆոնդը: Ունենք  ձեռքբերումներ  ռազմական  և  մարզական   միջոցառումներից: Ուսումնական    տարվա  ընթացքում    մեր  կողմից   4  սան  արժանացել  է  խրախուսական  կրթաթոշակի»:
Վարժարանի  պետն  ընդգծել  է, որ     իրենց   առաջին   խնդիրը  բարձրագույն    ռազմաուսումնական    հաստատությունների  համար  կուրսանտներ  պատրաստելն  է, երկրորդը՝  հասարակության  համար    կիրթ  ու    գրագետ  քաղաքացի   ունենալը:
Վարժարանի  առաջին  կուրսի   սան    Դանիել   Թովմասյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ ինքը  մանկուց  է  սիրել  զինվորականի  աշխատանքը, քանի  որ   իր  հայրը  սպա    է:
Դ. Թովմասյանի խոսքով՝ յուրաքանչյուր վարժարան   ընդունվող    երեխա   պետք  է  լինի  կարգապահ, հետևի օրվա  ռեժիմին և կատարի սպաների առաջադրանքները:
Նա  ցանկություն ունի հետագայում   ուսումը շարունակել ՌԴ  ռազմաուսումնական  հաստատության  իրային   ծառայություն   բաժնում:
Երրորդ  կուրսի  ուսանողուհի    Ինգա   Եփրեմյանի  խոսքով՝  զինվորականի   աշխատանքն    իր   համար   երազանք   էր:
«Երբ  տեղեկացա, որ  Ք.  Իվանյանի  անվան   ռազմամարզկան  վարժարանում  աղջիկներ   են  ընդունում,  միանգամից    թղթերս  հանձնեցի և առանց  խոչընդոտների  ընդունվեցի: Այս  երեք  տարիների  ընթացքում    ես  ձեռք  եմ  բերել    խորը  գիտելիքներ,  ձևավորել  եմ  նոր   ընկերական    շրջապատ:  Կտրվելով  հանրակրթական    դպրոցի  ազատ   ռեժիմից, այստեղ  զինվորական  համազգեստը  մեզ  դարձրել  է  ավելի  զգոն,  Ճշտապահ, պատասխանատու,  հարմարվող, որն  էլ    հետագայում    պետք  է    կիրառենք  մեր    անձնվեր  գործում»,-մասնավորապես  ասել  է  Ի. Եփրեմյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search