Artsakhpress

Միջազգային

Ընդդիմադիրները ջարդուխուրդ են արել Հաիթիի սենատի շենքը

Հաիթիում ընդդիմության ներկայացուցիչները ջարդուխուրդ են արել խորհրդարանի շենքը վարչապետ Ֆրից-Ուիլյամ Միշելի պաշտոնին հաստատման օրը:

Ընդդիմադիրները ջարդուխուրդ են արել Հաիթիի սենատի շենքը

Ընդդիմադիրները ջարդուխուրդ են արել Հաիթիի սենատի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակտիվիստները եւ կառավարության հակառակորդները ներխուժել են շենք, կոտրել ապակիները եւ դռները, քարուքանդ արել կահույքը, ինչպես նաեւ մի ինչ-որ այրվող առարկա նետել շենքից ներս։ Ակտիվիստները փորձել են կանխել պաշտոնին Միշելի հաստատումը, փոխանցում է news.am-ը:
Ֆրից-Ուիլյամ Միշելը նշանակվել է վարչապետի պաշտոնակատար անցած տարվա հուլիսի 22-ին, այդ պաշտոնից Ժան Հենրի Սեանի ազատումից հետո։ Այդ տարվա սեպտեմբերի սկզբին պատգամավորների մեծամասնությունը հավանություն տվեց այդ նշանակմանը, Միշելին մնաց ստանալ սենատի աջակցությունը։ Այժմ բողոքի ակցիայի պատճառով Միշելի հաստատման արարողությունը տեղափոխվել է անորոշ ժամանակով։
Հաիթիի Հանրապետությունը՝ 10,98 մլն բնակչությամբ, Ամերիկայի ամենաաղքատ երկիրն է։ Անցած տարեվերջին հանրապետությունում սկսվել են բողոքի ակցիաներ՝ պայմանավորված ծանր տնտեսական վիճակով եւ գնաճով, ինչպես նաեւ կոռուպցիայի աճով։ Ցուցարարները պահանջում էին նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը։
Այս տարվա փետրվարին Հաիթիի բնակիչները ցույցերի ընթացքում Ռուսաստանին կոչ են արել օգնել կարգավորել իրավիճակը երկրում։ «Մենք խնդրում ենք Ռուսաստանին, Վենեսուելային, Չինաստանին աչք նետել աղքատությանը, որի մեջ մենք այստեղ ապրում ենք»,- ասել է ընդվզողներից մեկը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search