Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն օլիգարխիական պետություն Է դառնում Թրամփի նմանների վերահսկողության ներքո. Սանդերս

ԱՄՆ-ը վերածվում Է օլիգարխիական տիպի պետության, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի նման միլիարդատերերը վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը:

ԱՄՆ-ն օլիգարխիական պետություն Է դառնում Թրամփի նմանների վերահսկողության ներքո. Սանդերս

ԱՄՆ-ն օլիգարխիական պետություն Է դառնում Թրամփի նմանների վերահսկողության ներքո. Սանդերս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 12-ին այդ մասին հայտարարել Է Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը՝ ելույթ ունենալով 2020 թականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հավակնորդների երրորդ հեռուստաբանավեճում: Հյուսթոնից (Տեխասի նահանգ) հեռարձակումը վարել Է ABC հեռուստաընկերությունը:
«Ավելորդ Է ասել, որ մենք պետք Է հաղթահարենք եւ կհաղթահարենք Թրամփին՝ ամենավտանգավոր նախագահին մեր երկրի պատմության մեջ»,- ասել Է նա:
«Սակայն մենք ունակ ենք ավելիին: Մենք պետք Է խոստովանենք, որ մեր երկիրը վերածվում Է օլիգարխիական տիպի հասարակության, որտեղ մի խումբ միլիարդատերեր վերահսկում են տնտեսական եւ քաղաքական կյանքը: Եվ ես, երբ նախագահ դառնամ, պատրաստ եմ մարտահրավեր նետելու նրանց»,- հայտարարել Է Սանդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search