Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանում ավելի քան 200 մարդ Է զոհվել մուսոնային տեղատարափների պատճառով

Առնվազն 202 մարդ Է զոհվել Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում մուսոնային տեղատարափների պատճառով, որոնք այս տարածաշրջանում մոլեգնում են վերջին շաբաթներին:

Հնդկաստանում ավելի քան 200 մարդ Է զոհվել մուսոնային տեղատարափների պատճառով

Հնդկաստանում ավելի քան 200 մարդ Է զոհվել մուսոնային տեղատարափների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես սեպտեմբերի 13-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, տարերքը վնաս Է պատճառել նաեւ շուրջ 10 հազար շենքերի, 231 տուն ամբողջովին ավերվել Է: Հեղեղման շրջաններից տարհանվել Է ավելի քան 8,5 հազար մարդ:
«Նահանգի կառավարությունը 400 հազար ռուփի գումարի օգնություն Է հատկացնում զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին»,-հեռուստաալիքը մեջբերել Է տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքը:
Պաշտոնյան հավելել Է, որ տուժած եւ ունեցվածքը կորցրած անձինք նույնպես դրամական վճարումներ կստանան:
Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ նահանգի մի շարք շրջաններում հորդարատ անձրեւները կշարունակվեն եւս առնվազն մեկ օր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search