Artsakhpress

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմնի անդամները հանդիպել են Ստամբուլի քաղաքապետին

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքական ընտրությունների նախապատրաստական գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմնի մի քանի անդամների հետ միասին այցելել է Ստամբուլի քաղաքապետարան:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմնի անդամները հանդիպել են Ստամբուլի քաղաքապետին

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող մարմնի անդամները հանդիպել են Ստամբուլի քաղաքապետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:

Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հանդիպում ջերմ մթնոլորտում է անցել: Կողմերն արդյունավետ քննարկում են ունեցել, եպիսկոպոսը քաղաքապետին շնորհավորել է նոր պաշտոնում ընտրվելու առիթով և երախտագիտություն հայտնել հյուրընկալ ընդունելության համար: Իմամօղլուն էլ, իր հերթին, հաջողություն է մաղթել սրբազանին ու նշել, որ ուրախ է այս այցելության համար: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր քաղաքականության մեջ առաջնորդվում է հավասարության սկզբունքով:

Հիշեցնենք, Նախաձեռնող մարմինն առաջարկում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության օր նշանակել դեկտեմբերի 11-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search