Artsakhpress

Հասարակական

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունն Արցախում է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով:

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Երևանի  պետական    բժշկական  համալսարանում  սովորում են  175  արցախցի   ուսանողներ. Արմեն  Մուրադյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի հետ  հանդիպումից  հետո  այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա  խոսքով՝   վաղը՝   սեպտեմբերի  14-ին,  իրենց  պատվիրակության  անդամները  ԱՀ հիվանդանոցներում  իրականացնելու  են  բուժական  և  կազմակերպչական  աշխատանքներ, ինչպես  նաև գիտական քննարկումներ:
«Նման    այցերը  պետք  է  մշտապես  ուշադրության կենտրոնում  պահել: Տեսնելով Արցախի  գերժամանակակից  հիվանդանոցները, համոզված եմ, որ     էլ  ավելի  մեծ  ոգևորությամբ  են  լցվելու  բուհի  ուսանողները: Այսօր Երևանի  պետական  բժշկական  համալսարանում  սովորում են  175  արցախցի   ուսանողներ, ովքեր   իրենց   վերապատրաստումներն  ավարտելուց  հետո,  համոզված եմ, որ  պետք  է  աշխատանքի  անցնեն Արցախում»,-մասնավորապես  ասել  է  Ա. Մուրադյանը:
Նա  նշել  է, որ բժշկական  համալսարանում    սովորում  են   35  երկրների   շուրջ  1800 ուսանողներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search