Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search