Artsakhpress

Քաղաքական

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ:

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին այս մասին իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով «մշակութային երկխոսություն» նախաձեռնության խորհուրդը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ այն իր մեջ ներառում է մեր մտավոր, հոգևոր, քաղաքակրթական, մշակութային խորը արմատներով այն հարուստ ժառանգությունը, որն արտահայտում է մեզ՝ որպես իր ինքնությունը հպարտորեն պահպանող մի ժողովուրդ։
«Եվ ծնվեց այս գաղափարը, որ մեր ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ։ Պատմության խորքից եկող մեր երաժշտությունն այսօր ունի նույն հնչողությունը՝ համահունչ մեր ժամանակներին։ Այդ պատգամն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք միաձուլում ենք այս համերգը մեր ժառանգության լավագույն օջախում՝ Գեղարդի վանական համալիրում»,-  նշել է նախարարը:
Բազմաթիվ հյուրերի առջև հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search