Artsakhpress

Միջազգային

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք «Մոլոտովի կոկտեյլներ» և աղյուսներ էին նետում կառավարական շենքերի հարևանությամբ:

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հոնկոնգի ոստիկանությունը ջրցաններ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է BBC News-ը, բռնության նոր ալիքով է ավարտվել ընդդիմության հերթական երթը, որով պահանջվում է հետաքննել ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանների ձեռնարկած գործողությունները: Նշվում է, որ մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ ի հեճուկս պաշտոնական արգելքի:
Հաղորդվում է, որ ցուցարարները աղյուսներ են նետել ոստիկանների, ինչպես նաև չինական բանակի բազայի ուղղությամբ, որը տեղակայված է խորհրդարանից ոչ հեռու:
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսության մոտ, որի նախկին գաղութն է Հոնկոնգը՝ կոչ անելով Լոնդոնին ազդել Չինաստանի վրա:
Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 13 շաբաթից ավելի: Նախ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով չընդունել արտահանձնման մասին օրենքը, որի համաձայն Հոնկոնգի բնակիչները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Չինաստանում, կարող են արտահանձնվել ասիական երկրի մայրցամաքային հատված:
Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են օրենքի ընդունումը: Այնուամենայնիվ, ցուցարարներն ընդլայնել են իրենց պահանջները՝ բարեփոխումների կոչ անելով և պահանջելով հետաքննել ոստիկանության գործողությունները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search