Artsakhpress

Սփյուռք

Forbes-ը հապարակել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը. դրանց թվում են՝ «Տաշիրը» եւ «Մագնիտը»

Forbes ամսագիրը կրկին «Լուկօյլին» զետեղել է Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի առաջին տեղում, անցյալ տարի կորպորացիայի հասույթը կազմել է 8,036 տրլն ռուբլի, ավելի քան 4 անգամ գերազանցելով «Սուրգուտնեֆտեգազի» (1,867 տրլն) հասույթը, որը հայտնվել է 2-րդ հորիզոնականում:

Forbes-ը հապարակել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը. դրանց թվում են՝ «Տաշիրը» եւ «Մագնիտը»

Forbes-ը հապարակել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշը. դրանց թվում են՝ «Տաշիրը» եւ «Մագնիտը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարկանիշի 3-րդ տեղում է՝ 1,533 տրլն ռուբլի ցուցանիշով X5 Retail Group ընկերությունը, որը կառավարում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» ցանցերը: Ինչպես անցյալ տարի, 4-րդ տեղում ամսագիրը զետեղել է «Մագնիտին» (սեփականատերն է Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը ռուսական խոշորագույն ռիթեյլերներից մեկն է, 1,237 տրլն ռուբլի հասույթով: Առաջատարների հնգյակը եզրափակում է «Տատնեֆտը»՝ 910,5 մլրդ ռուբլի հասույթով, փոխանցում է news.am-ը:
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրը»՝ 172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է: 80-րդ տեղում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ընկերությունը՝ 122,3 մլդ ռուբլի հասույթով, որը պատկանում է ձեռնարկատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովներին:
Վարկանիշի մեջ են մտել ընդհանուր 200 մասնավոր ընկերություններ, որոնց ընդհանուր ռուբլիով հասույթը, ամսագրի տեղեկություններով, մեկ տարում աճել է 22,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 43,7 տրլն ռուբլու: Վարկանիշում տեղ գտած 200 ընկերություններից միայն 19-ն են անցյալ տարվա համեմատ բացասական արդյունք գրանցել:
Նշվում է, որ ինչպես անցյալ տարի, ամենամեծ աճը (միջինը 60,2 տոկոս) գրացել են ածխային ընկերությունները. 2018 թվականին ածխի գները շարունակել են աճել՝ մեկ տարում միջինը 10 տոկոսով: Երկրորդ տեղում են՝ 40,8 տոկոս միջին աճով շինարարները. պարբերականը նշում է, որ 2018 թվականը ռեկորդային էր բնակարանների վաճառքի առումով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Search