Artsakhpress

Սպորտ

Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը

77 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը վստահ առաջ է շարժվում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը

Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1/8 եզրափակչում Չալյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ռիվաս Էսպինոյի հետ: Հայ մարզիկը շատ ակտիվ սկսեց գոտեմարտն ու հենց մեկնարկից ցույց տվեց, որ հաղթանակի հիմնական հավակնորդն է, փոխանցում է armsport-ը:
Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ 5-0 հաշվի ժամանակ, Չալյանը պարտերից պայքարելու հնարավորություն ստացավ ու միանգամից 4 միավոր վաստակեց: Մրցավարը դադարեցրեց գոտեմարտը՝ ժամանակից շուտ արձանագրելով Չալյանի հաղթանակը 9-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Չալյանը պայքարը սկսել էր 1/6 եզրափակչում, որտեղ ծանր գոտեմարտում կարողացավ 4-2 հաշվով հաղթել Ճապոնիան ներկայացնող Շոհեյի Յաբիկուին:
1/4 եզրափակչում Չալյանի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լիախը: Գոտեմարտը կսկսվի մոտավորապես 13:30-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search