Artsakhpress

Սպորտ

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Մաքսիմ Մատլակովի հետ:

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պատասխան պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search