Artsakhpress

Սպորտ

Մայրաքաղաքում կազմակերպվել է ֆուտբոլային առաջնություն՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան

Արցախի Հանրապետության կրթության գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Վալեքս Գարդեն հյուրանոցային համալիրի թենիսի կորտում կազմակերպվել է ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան:

Մայրաքաղաքում կազմակերպվել է ֆուտբոլային առաջնություն՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան

Մայրաքաղաքում կազմակերպվել է ֆուտբոլային առաջնություն՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում սպորտի վարչության առաջատար մասնագետ Գրիգոր Առաքելյանն ասել է, որ ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են մայրաքաղաքի բոլոր դպրոցների մինչև 9-րդ դասարանի աշակերտներ:
«Ֆուտբոլային մրցաշարում մրցանակային տեղեր գրաված թիմերի մասնակիցները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվեն նվեր-քարտերով: Օրվա առթիվ «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ կազմակերպվել է նաև հեծանվավազք, իսկ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆիզկուլտուրայի բաց դաս: Այս գեղեցիկ տոնը ես համարում եմ բոլորիսը, քանի որ մեր ազգը սիրում է սպորտը, և օրեցօր մեր հայրենիքում զարգանում ու մասսայականացվում են տարբեր սպորտաձևեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս՝ տոնի առթիվ և ցանկանալ առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-մասնավորապես ասել է Գ.Առաքելյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search