Artsakhpress

Տնտեսական

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է 2020 թվականի համար 5,242.2 մլն դրամ, 2021թ-ի համար 5,318.7 մլն դրամ և 2022թ-ին՝ 5,364.8 մլն դրամ՝ 2019 թվականի 5,082.3 մլն դրամի դիմաց:

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Հատուկ ուշադրություն է դարձվելու  տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների  և  սոցիալական նշանակության    այլ  ծրագրերի իրականացմանը. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ,  այս  մասին,   այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  տեղի  ունեցած  ԱՀ կառավարության նիստին  ասել է   ԱՀ  ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝  ներկայացնելով  Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման  նախագիծը:
Ըստ   նախարարի՝   տնտեսական հարաբերությունների մասով ծրագրով նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 2020թ-ին՝  12, 046.9 մլն, 2021թ-ին՝ 12,127.6 մլն և 2022-ին՝  12,139.1 մլն դրամ` 2019 թվականի 11,526.2 մլն դրամի դիմաց:
«Նախատեսված գումարներն  ուղղվելու են ԱՀ  տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ինչպես նաև «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի իրականացմանը: Կապիտալ ներդրումների գծով 2020 թվականին պլանավորվում է  իրականացնել 19.2 մլրդ, 2021 թվականին՝ 21.9 մլրդ և 2022 թվականին՝ 25.8 մլրդ դրամի չափով աշխատանքներ: Հատկացված միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվելու բնակարանաշինության ծրագրերի ինչպես նաև տնտեսության ճյուղերի և ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը: Սոցիալական պաշտպանության ոլորտի մասով միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է 2020թ-ին  հատկացնել 26,846.7 մլն, 2021թ-ին՝  28,586  մլն և 2022 թ-ին՝  30,427.9 մլն դրամ՝ 2019 թվականի 23,641 մլն դրամի դիմաց: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումy հիմնականում պայմանավորված է 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի չափի 10 %-ով բարձրացմամբ, որը նույն չափով շարունակելու է աճել նաև 2021 և 2022 թվականներին: Ինչի արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտին լրացուցիչ հատկացվել է 2020 թվականի համար 1,236.1 մլն դրամ, 2021 թվականի համար 1,339.4 մլն և 2022 թվականի համար 1,485.8 մլն դրամ»,-մասնավորապես  ասել է  Ա.  Հարությունյանը:
Նախարարը  նշել  է  նաև, որ  առողջապահական համակարգի ծախսերը 2020 թվականին   կկազմեն 7,286.4 մլն դրամ` 2019 թ-ի՝ 6,923.4 մլն դրամի դիմաց, 2021թ-ին   կկազմեն 6,867.0 մլն  և 22թ-ին՝   6,689.7 մլն դրամ: Կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կազմում են համապատասխանաբար 15,572.3 մլն, 15,610.5 մլն և 15,614.8 մլն դրամ՝ 2019 թվականի 14,789.2 մլն դրամի դիմաց:
«Հանրակրթական դպրոցների ծախսերը 2020 թվականին նախատեսվում են` 10,738.8 մլն դրամի չափով, կամ ավել 2019 թ-ի ծրագրավորված ծախսերից 688.2 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի 10 %-ով և տնօրենների ու փոխտնօրենների աշխատավարձերի  5 %-ով բարձրացմամբ: Պետական իշխանության մարմինների 2020-2022 թվականների պահպանման ծախսերը 2019 թվականի համեմատ նախատեսվում է ավելացնել համապատասխանաբար 2020թ-ին՝ 1,612.9 մլն, 2021թ-ին՝ 1777.9 մլն և 22թ. 154.7 մլն  դրամով, որը պայմանավորված է պետական կառավարման համակարգի աշխատողների համար 2020թ-ի  15%-ի, չափով իսկ հետագա տարիներին՝ 30 %-ի չափով պարգևատրման ֆոնդի նախատեսմամբ և պետական ծառայողների աշխատավարձերի բնականոն աճերի հաշվարկմամբ»,-ավելացրել  է  Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search