Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաև Լեռնային Ղարաբաղ այցելել, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն։

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակներում որոշել են այցելել նաև Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»,-ասել է Ջուդի Չուն:
Կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար 4 միլիոն դոլար հատկացնել: Այդ գումարով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղադրվելու են հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել, թե որ կողմն է խախտել զինադադարը։
«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»,-ասել է Ջուդի Չուն:
Ջուդի Չուն փորձելու է նաև հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռևս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից։
«Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում և ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»,-ասել է կոնգրեսականը:
Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր և համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով իրենց այցը հատկապես կարևոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան՝ Թավշյա հեղափոխությունից հետո։
«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»,-ասել է Փալոնը:
Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է այնուամենայնիվ կատարել նաև այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
«Մենք շատ խանդավառված ենք Թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման և երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»,-ասել է Ֆրանք Փալոնը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search