Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել Է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը:

ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի երկրներն զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է «Լրացել Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում:
«Այսօր կարելի Է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել Է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետություններն զգացել են ինտեգրացման դրական Էֆեկտը, ընդլայնվել Է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային սեկտորում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության բնագավառում»,-ասված Է Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որը Մինսկում հրապարակել Է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հնգամյակին, Մինսկում անցկացվում Է սեպտեմբերի 19-20-ին. միջոցառումը հավաքել Է 200-ից ավելի մասնակիցների: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միավորման անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search