Artsakhpress

Հասարակական

«Հակապալարախտային դիսպանսեր»-ը և հանրապետական բժշկական կենտրոնը նոր սարքավորումներ են ձեռք բերել

ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ԱՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի համար ձեռք է բերվել ֆլյուրոգրաֆ սարք, իսկ հանրապետական բժշկական կենտրոնում սկսել է գործարկվել համակարգչային երկրորդ տոմոգրաֆիայի սարքը:

«Հակապալարախտային դիսպանսեր»-ը և հանրապետական բժշկական կենտրոնը նոր սարքավորումներ են ձեռք բերել

«Հակապալարախտային դիսպանսեր»-ը  և   հանրապետական  բժշկական   կենտրոնը  նոր  սարքավորումներ  են  ձեռք  բերել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հակապալարախտային դիսպանսեր»-ի   բժիշկ-ռադիոլոդ  Կարեն  Ղուկասյանն  ասել  է, որ բելառուսական   նոր ֆլյուորոգրաֆ  սարքի  միջոցով՝  ամբուլատոր  և  ստացիոնար հիվանդների  համար, իրականացնում  են   ֆլյուրոգրաֆիկ   հետազոտություններ, որի  հիմնական նպատակը  թոքաբորբով հիվանդների վաղ  հայտնաբերումն  է:
«Մինչ  նոր   սարքի   ձեռքբերումը, քաղաքացիների  հետազոտություններն իրականացնում  էինք   շարժական  թվայնացված   ֆլյուրոգրաֆիկ  մեքենայում:  Այժմ  բավականին    հեշտացել  է     մեր  աշխատանքը: Նոր  սարքն  ավելի  արդյունավետ  է. պատկերներն   էլ  ավելի     պարզ  են:  Ցանկալի  կլիներ, որ   Արցախում  ունենայինք  սարքի    տեխնիկական  սպասարկում  իրականացնող  աշխատող:
Այս  հարցում  առայժմ մեզ  օգնում  են   ՀՀ-ն  մեր   գործընկերները»,-ավելացրել   է   Կ. Ղուկասյանը՝   տեղեկացնելով, որ    մեկ  հետազոտության   արժեքը  կազմում  է   2200  դրամ.  գործում  է  նաև     պետպատվերի  համակարգը:
ՀԲԿ-ի   բժիշկ-համակարգող   Արևհատ  Ալեքսանյանը՝   խոսելով  համակարգչային   երկրորդ   տոմոգրաֆիայի  սարքի  մասին, ասել է, որ    այն  գործարկվել  է   ընթացիկ  տարվա   մայիսից:
«Նոր համակարգչային տոմոգրաֆիայի  սարքի  միջոցով   հետազոտվում  են     միայն  ստացիոնար  հիվանդները   և    անհետաձգելի  միջամտության կարիք  ունեցողները, իսկ   պլանային    հետազոտություններն   իրականացվում  են   ամբուլատոր  ծառայությունում  տեղադրված     սարքով:  Նոր  սարքի  գործարկումը  թեթևացրել  է  ինչպես  բուժհիմնարկի    աշխատանքը, այնպես  էլ    հիվանդների  հետազոտությունները՝  համակարգված  աշխատանքի   շնորհիվ»,-մասնավորապես  ասել  է  Ա. Ալեքսանյանը: 
 
Նրա  խոսքով՝   սարքի   գործարկումից  մինչ  այսօր     իրականացվել  է  ավելի  քան  300  քաղաքացիների  հետազոտություն:   
Հետազոտությունը  տևում  է   30   րոպեից  մինչև  1  ժամ:  ԱՀ  կառավարության  որոշման  համաձայն՝       պետությունը   վճարում  է  հետազոտության  ընդհանուր  արժեքի    60  %-ը, իսկ  քաղաքացին՝   40 %-ը:  Ի  դեպ,  անհետաձգելի  բժշկական օգնության ծառայության  կարիք  ունեցողների, մինչև   18  տարեկանների, բռնադատվածների, զինծառայողների  հետազոտություններն  իրականացվում  են  անվճար հիմունքներով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search