Artsakhpress

Միջազգային

Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար:

Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար

Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Tert.am-ը, բարձրաստիճան պաշտոնյաներին մուտքի արտոնագիր է տրվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, որն անցկացվում է Նյու Յորքում: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի մամլո քարտուղարը հաստատել է այս տեղեկությունը:
Այս տեղեկության հրապարակումից կարճ ժամանակ առաջ իրանական լրատվամիջոցները հայտարարում էին, որ Ռոհանին և նրա պատվիրակությունը չեն կարողանա այցելել ՄԱԿ-ի ԳՎ-ին, քանի որ իրենց ամերիկյան մուտքի արտոնագրեր չեն տվել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search