Artsakhpress

Ռազմական

Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան

Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։

Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան

Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր եւ քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։
Ինչպես պարզվեց, ինքը՝ Տոնոյանը, ըստ էության, չի բացառում Ասքերովին եւ Գուլիեւին վերադարձնելը, թեեւ կտրականապես դեմ է «փոխանակում» տերմինին։ Պարզվեց նաեւ, որ Տոնոյանը տեղեկացված չէ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին։  «Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search