Artsakhpress

Քաղաքական

«Ազատ հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակությունները հանդիպել են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ԱՀԿ և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունների հանդիպումը:

«Ազատ հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակությունները հանդիպել են

«Ազատ հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակությունները հանդիպել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ հանդիպմանը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի կողմից ներկայացվել է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված թեկնածուի շուրջ գաղափարն անընդունելի է իրենց համար: «Դաշնակցության հետ մեր քաղաքական հարաբերությունները բարձր եմ գնահատում, և առաջիկա ընտրական պրոցեսներում ու հետընտրական շրջանում անհրաժեշտ համագործակցության հնարավորություններ եմ տեսնում, բայց մեզ համար անընդունելի են համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցությունները»,- նշել է Ա. Հարությունյանը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը կարևորել է ներկայացված օրակարգում ներառված համընդհանուր հարցերի շուրջ «Ազատ հայրենիք» կուսակցության ունեցած դրական մոտեցումները՝ ընդգծելով, որ նման կոնսուլտացիաները քաղաքական տեսակետների ճշգրտման համար արդյունավետ ձևաչափ է համարում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են նաև հանրապետությունում առկա ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search