Artsakhpress

Հասարակական

Պետնախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բարերարների

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ:

Պետնախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բարերարների

Պետնախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բարերարների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համահայկական կառույցի կողմից ընթացիկ ու իրականացված աշխատանքների խորապատկերում քննարկվել են կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հիմնադրամի նվիրատուների՝ ի դեմս ԱՄՆ-ում ապրող բարերարների ակտիվ մասնակցությունը հայկական երկրորդ պետության զարգացման ծրագրերին, հատկապես, տնտեսական, սոցիալական ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:
Իր խոսքում Գ.Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր այստեղ գտնվելը հարստացնում ու հիմնավորում է տարիների ձեր նվիրումը՝ ուղղված Արցախում բազմաթիվ խնդիրների լուծմանը: Բավարար է նշել միայն համահայկական կառույցի միջոցով ջրամատակարարման, ճանապարհների, բնակարանային, դպրոցական ու նախակրթական հաստատությունների շինարարության տարիների հետ աճող ծավալները: Հաճելի է և կարևոր, որ գտնվելով հայկական երկրորդ պետությունում՝ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները: Արցախում ապրող հողագործից ու սահմանը պահող զինվորից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն այդ հեռավորությունն ընդամենը տարածություն է, Դուք շարունակում ենք մնալ յուրաքանչյուրի կողքին»:
Հանդիպման ընթացքում պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է 5 տասնյակ բարերարներից կազմված պատվիրակության կողմից բարձրացած հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը, սոցիալական ծրագրերին, վերաբնակեցման քաղաքականությանն ու երկրի կենսագործունեությանն առնչվող տարբեր հարցերի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search