Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև սեպտեմբերի 20-ին ստորագրվել է բարեկամության հռչակագիր։

Արցախի Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

Արցախի Հադրութի շրջանը և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև ստորագրված համաձայնագրերի շարքում։
Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:
Հովհաննես Գևորգյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը կրթական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության հնարավորություն ընձեռելուց զատ ծառայում են որպես ժողովուրդների միջև բարեկամության կամուրջներ, որոնց շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական, տեղեկատվական և հոգեբանական այն մեկուսացումը, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է պարտադրել նրան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search