Artsakhpress

Հասարակական

Կլիմայական աղետի արագությունն աճում է

Միչիգանի եւ Արիզոնայի համալսարանների գիտնականները եզրակացության են եկել, որ ապագայում գլոբալ տաքացման արագությունը կաճի: Հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է մոդելավորել վաղ էոցենում (մոտ 56 մլն տարի առաջ) էքստերմալ տաքացումը, որը, ինչպես ակնկալվում է, ապագայում կկրկնվի:

Կլիմայական աղետի արագությունն աճում է

Կլիմայական աղետի արագությունն աճում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:CESM1.2. կլիմայական մոդելի օգնությամբ հետազոտողները հայտնաբերել են, որ տաքացման արագությունը կտրուկ աճում է մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի աճի հետ մեկտեղ: Գործոններից մեկը, որով բացատրվում է Երկրի կլիմայական համակարգի զգայունությունը, ամպային շերտն է: Էոցենում մթնոլորտի անթափանցելիության եւ ամպամածության նվազեցումն ուժգնացրել է ածխաթթու գազից առաջացած տաքացումը: Նման հավելյալ պայմաններ են նկատվում նաեւ այսօր, սակայն կլիմայի զգայունությունը չի հասնի էոցենի մակարդակին ներկայիս սերնդի կյանքի ընթացքում, հայտնում է News.am-ը:
Վաղ էոցենը (մոտ 48–56 մլն տարի առաջ) ամենատաքն էր Երկրի պատմության ընթացքում վերջին 66 մլն տարում: Հայտնի է որպես պալեոցեն-էոցեն ջերմային առավելագույն, որը բնութագրվում էր կտրուկ տաքացմամբ եւ հանգեցրեց բազմաթիվ տեսակների ոչնչացմանը: Երկրի ջերմաստիճանն այդ ժամանակ ըստ Ցելսիուսի 14 աստիճանով բարձր էր, քան այսօր: Ածխաթթու գազի մակարդակը կազմում էր 1000 մաս միլիոնի մեջ, ինչը երկու անգամ գերազանցում է ներկայիս մակարդակը:
Կլիմայաբանների կարծիքով՝ եթե ոչինչ չարվի ածխաթթու գազի արտանետման կրճատման համար, ապա դարավերջին դրա մակարդակը կարող է կրկին հասնել 1000 մասի:  
CESM1.2-ը կլիմայական մոդլներից մեկն էր, որն օգտագործում էին կլիմայի փոփոխության հարցերով փորձագիտական միջկառավարական խմբի 5-րդ զեկույցի պատրաստման ժամանակ: Պալեոկլիմատիկ տվյալներին համապատասխան վաղ էոցենում տաքացումը մոդելավորելու կլիմայական մոդելի ունակությունը ցույց է տալիս կլիմայի ապագա փոփոխությունների մասին կանխատեսումների իրատեսականությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search