Artsakhpress

Միջազգային

Փարիզը պատրաստ է Լիբանանին օգնել տնտեսության հետ կապված խնդիրների լուծման գործում

Փարիզն «ամբողջությամբ հանձնառու» է որոշումների կատարմանը, որոնք ընդունվել են անցյալ տարվա համաժողովում, որպեսզի Լիբանանին օգնի իր տնտեսությունը բարելավել:

Փարիզը պատրաստ է Լիբանանին օգնել տնտեսության հետ կապված խնդիրների լուծման գործում

Փարիզը պատրաստ է Լիբանանին օգնել տնտեսության հետ կապված խնդիրների լուծման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպման արդյունքներով, որը Փարիզում է պաշտոնական այցով, փոխանցում է News.am-ն:
Լիբանանը որոշակի բարեփոխումներ է անցկացնում՝ կատարելու համար փոխառության եւ դրամաշնորհի տեսքով 11 մլրդ դոլարը ստանալու պայմանները, որը միջազգային դոնորները տրամադրել են 2018 թվականի ապրիլին Փարիզում տեղի ունեցած համաժողովում:
Մակրոնն ասել է, որ փողը հավաքվել է, եւ որ «Լիբանանի կառավարության հետ համաձայնության են հասել բարեփոխումներն արագ իրականացնելու հարցում»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search