Artsakhpress

Միջազգային

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը (տեսանյութ, լուսանկարներ)

Թբիլիսիում կրկին վերսկսվել են բողոքի ցույցերը:

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը (տեսանյութ, լուսանկարներ)

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիաներից մեկի մասնակիցները, որոնք սեպտեմբերի 20-ի երեկոյան հավաքվել են Վրաստանի նախագահի նստավայրի մոտ, դժգոհել են Սալոմե Զուրաբիշվիլի՝ 34 դատապարտյալի ներում շնորհելու որոշման դեմ, հայտնում է Tert.am:
Երկրորդ ակցիան տեղի է ունեցել խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ ցուցարաներն իրենց անհամաձայնությունն են հայտնել երկրի իշխող կուսակցության գործողությունների, մասնավորապես՝ Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու որոշման դեմ:    
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները մեղադրել են Գախարիային՝ հունիսի 20-21-ին դեռ ՆԳ նախարարի պաշտոնում քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջև բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև՝ ռուս պատգամավորի՝ խորհրդարանի շենքում հնչեցրած ելույթից հետո: Բախումների հետևանքով 240 մարդ էր տուժել, այդ թվում՝ 80 ոստիկան: երկու քաղաքացի կորցրել էին աչքը ռետինե փամփուշտի կիրառման հետևանքով:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search