Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականի ամառային օլիմպիադային մասնակցելու իրավունքից

Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիադային մասնակցելու իրավունքից:

Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականի ամառային օլիմպիադային մասնակցելու իրավունքից

Ռուսաստանը կարող է զրկվել 2020 թվականի ամառային օլիմպիադային մասնակցելու իրավունքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր գրել է բրիտանական The Telegraph պարբերականը`վկայակոչելով Միջազգային հակադոպինգային գործակալությանը (WADA) մոտ կանգնած աղբյուրները:
Թերթի տեղեկություններով Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի աշխատակիցներին կասկածում են միջազգային գործակալությանը կեղծ տվյալներ փոխանցելու մեջ:
«Դա տեղի է ունեցել վերջին մեկուկես տարում և վերաբերել է ռուսաստանցի մարզիկների կողմից դոպինգի ընդունմանը», - գրում է բրիտանական թերթը:
Հոդվածը հրապարակվել է Միջազգային հակադոպինգային գործակալության կողմից հատուկ զեկույցի հրապարակման նախօրեին: Այդ փաստաթղթում գործակալության ներկայացուցիչները պետք է գնահատեն Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքները:
Եթե խախտումների փաստը հաստատվի, ապա, ըստ բրիտանական պարբերականի, Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը (РУСАДА) կրկին կարող է զրկվել լիարժեք միջազգային կարգավիճակից: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

    Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

    Արցախում երկու զինծառայող է զոհվել

    Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

    Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

    Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

    Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

    Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

    Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

    Search