Artsakhpress

Վերլուծական

Սոսկալի կոտորածներն ընդդեմ Հոլոքոստի. Շահան Գանտահարյան

Ցեղասպանության հարցով Թել Ավիվ-Անկարա բանավեճը վերարծարծվել է այս անգամ առաջին դեմքերի մակարդակով:

Սոսկալի կոտորածներն ընդդեմ Հոլոքոստի. Շահան Գանտահարյան

Սոսկալի կոտորածներն  ընդդեմ Հոլոքոստի. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել  է Թուրքիայի  նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար:
Իսրայելի վարչապետի հակազդեցությունը չուշացավ։ «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդեր կոտորողը եւ հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող  եւ չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ», ասել էր Նեթանյահուն։
Խնդիրը երկկողմանիորեն գերքաղաքական ընկալում եւ մոտեցում ունի եւ որեւէ ձեւով ցեղասպանությունների ժխտման կամ կանխարգելման առաջադրանք չունի:
Պարզ է, որ համաիսլամական-համաարաբական համակրանք վաստակելու վարքագծի հերթական դրսեւորում է, որն ունենում է Անկարան նման ամբաստանություն ուղղելով Իսրայելին: Իրավաքաղաքական եզրը այստեղ չի խնայվել․ Հոլոքոստի ենթարկված ժողովրդի պետությունը հոլոքոստ է կազմակերպել  այլ ժողովրդի նկատմամբ: Խորքում ոչ միայն ցեղասպան պետություն որակումը տրվում է Իսրայելին, այլ նաեւ ժխտողին` մանավանդ, երբ ստի մեղադրանքով  Իսրայելի վարչապետը դիմում է  Թուրքիայի նախագահին:
Ուշագրավ է Էրդողանի կողմից Հոլոքոստ եզրի օգտագործումը նաեւ այն պատճառով, որ Նեթանյահուն շրջանցում է ցեղասպանություն բառը, երբ խոսում է հայկական սոսկալի կոտորածների մասին:
Այստեղ պարզ է տրամաբանությունը․ ցեղասպանությունը Քնեսեթի կողմից չունի ճանաչում, եւ, հետեւաբար, վարչապետը խուսափում է այն օգտագործելուց: Թուրքիայի դեպքում, հայտնաբար նույն երանգավորումը պարտադիր չէ: Թուրքիայի համար նշանակություն չունի, թե արաբների նկատմամբ Իսրայելի կիրառած քաղաքականությանը խորհրդարանը ինչ տեսակի գնահատական է տվել կամ ընդհանրապես չի տվել․ նախագահն իրեն իրավասություն է վերապահել ցանկացած եզրույթ օգտագործելու, մանավանդ, երբ քաղաքական բանավեճերին ուզում է մագլցողականություն ապահովել:
Նեթանյահուն  հերքում է իր պետության դեմ եղած ամբաստանությունը, Թուրքիային ամբաստանում է  քրդերին կոտորելու եւ Հայոց цեղասպանությունը  ժխտելու մեջ` առանց եզրույթի օգտագործման։ Այս հիմնավորումները ծառայում են Թուրքիային ասելու, որ դաս տալու իրավունք չունի․ իսկ «Էրդողան, վերջ տուր ստերիդ» կոչը խորքում ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանն  է վերաբերում, այլ Իսրայելին` Հոլոքոստ գործադրած լինելու Անկարայի մեղադրանքին:
Հակառակ նրան, որ հռետորաբանական մակարդակում նոր նշաձող կարելի է նկատել՝ նման բանավեճի օգտագործված փոխադարձ մեղադրանքների առկայությամբ, այդուհանդերձ կողմերը գիտակից են յուրաքանչյուրի մոտեցման շարժառիթին:
Թել Ավիվը գիտակցում է, որ արաբական աշխարհի վրա թուրքական ազդեցության տարածման մղումն է, որ Անկարային առաջնորդում է  հայտարարության առաստաղի բարձրացմանը․ մինչ, Անկարան իրազեկ է այս դեպքում քրդական գործոնի իսրայելյան շահարկման նկրտումներին տարածաշրջանում անուղղակի վերահսկողության քաղաքականության իրականացման շրջածիրում:
Հոլոքոստ, սոսկալի կոտորած, ժխտում, սուտ եւ նման բառակապակցությունները քաղաքական զինանոնցներում պահվող եւ պահանջված պահին օգտագործվող գործիքներ են պարզապես: Պետք չէ մոռանալ, որ փոխմեղադրանքների  խորապատակերի վրա շարունակում է գործել Թել Ավիվ-Անկարա ռազմավարական հատուկ գործընկերությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search