Artsakhpress

Սփյուռք

Միխայիլ Գալուստյանը կդառնա ռուսական «ՍՏՍ» հեռուստաալիքի նոր դեմքը

Հոկտեմբերի 3-ին ռուսական «Էվերեստ» ընկերությունը, որը զբաղվում է «Ազգային մեդիա խմբի» և «ՍՏՍ մեդիայի» հեռուստաալիքների հովանավորությամբ, գովազդատուների համար կազմակերպված միջոցառման ժամանակ դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանին կներկայացնի որպես «ՍՏՍ»-ի նոր դեմք:

Միխայիլ Գալուստյանը կդառնա ռուսական «ՍՏՍ» հեռուստաալիքի նոր դեմքը

Միխայիլ Գալուստյանը կդառնա ռուսական «ՍՏՍ» հեռուստաալիքի նոր դեմքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով գովազդային գործակալություններից մեկի աշխատակցին:
Գործակալության աղբյուրը հաստատել է, որ Գալուստյանն իսկապես բանակցություններ է վարում «ՍՏՍ մեդիայի» հետ:
 
2006-ից Գալուստյանն աշխատել է «ՏՆՏ» հեռուստաալիքի նախագծերում, որոնցից են Наша Russia և Comedy Club Production-ի հաղորդումները:  
Գալուստյանի ընդհանուր եկամուտը Forbes ամսագիրը գնահատում է տարեկան 2.2 մլն դոլար, որից 1 մլն դոլարը, փորձագետների կարծիքով, շոումենին բերում են հյուրախաղերը: Նա համերգներով հանդես է գալիս Ալեքսանդր Ռևայի հետ միասին:

Միխայիլ Գալուստյանը մասնաբաժիններ ունի երկու պրոդյուսերական ընկերություններից՝  Fresh film-ի 50 տոկոսը (մյուս 50 տոկոսը պատկանում է Արմեն Անանիկյանին) և «Գալուստյան» պրոդյուսերական կենտրոնի 95 տոկոսը (մյուս 5 տոկոսը պատկանում է Ալեքսեյ Նովացկուն): 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -82-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search