Artsakhpress

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն. փոխնախարար

Ջերմոցային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հանրապետությունում ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն, յուրաքանչյուր 1 հա-ի հաշվով 2 մլն ՀՀ դրամ գումար՝ սկսած նվազագույնը 135 քառակուսի մետրից:

Ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն. փոխնախարար

Ջեռուցվող   ջերմատնային   տնտեսությամբ  զբաղվող  հողօգտագործողներին  անհատույց   կտրամադրվի  ֆինանսական աջակցություն. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում ասել  է   ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն   Ավետիսյանը՝   նշելով,   որ     ծրագիրը   դեռ  առաջին    տարին  է, որ  կգործի  և  ընթացիկ  տարում   նախատեսվում  է, այդ  նպատակով, տրամադրել  է  10  մլն  ՀՀ  դրամ:
 
Նրա  խոսքով՝   հանրապետության   կայուն  բուսասանիտարական  վիճակ  ապահովելու  նպատակով իրականացվում  են  նաև  բույսերի   պաշտպանությանն    ուղղված   միջոցառումներ, որի շրջանակներում, մկնանման  կրծողների  դեմ պայքար   իրականացնելու  նպատակով, համապատասխան   քանակությամբ անհատույց     թունանյութ  է  տրամադրվում  հողօգտագործողներին:
«Գալիք   տարի   նախատեսվում  է   բույսերի  պաշտպանության    միջոցառումների  ցանկն  ընդլայնել՝  մասնավորապես, որպես   պետական  աջակցություն  կիրականացվեն  պայքարի  աշխատանքներ  մորեխների  և  որոշ  վնասատուների  թրթուրների  դեմ, որոնցով  վարակված   օջախներն   արդեն   հայտնաբերվել  են  հանրապետության   տարբեր  շրջաններում:  Ցանքատարածքներին   հարակից   հրդեհավտանգ  տարածքներում   իրականացվում  են  նաև   հակահրդեհային   միջոցառումներ:  Աշխտանքներն  իրականացվում են   երկու  փուլով՝   առաջինը  դա   քիմիական  պայքարն է, որի  նպատակն  ԱՀ   շրջաններում   ցանքատարածքներին  հարակից  հրդեհավտանգ    տարածքներում  և  դեպի    ցանքատարածքներ    տանող   ճանապարհների   եզրերին, ինչպես  նաև   առաջնագծի  ամբողջ   երկայնքով  առատ  տեղումների   հետևաքնով   փարթամորեն   աճած  մոլախոտային   բուսականության  դեմ   պայքարի   կազմակերպման   միջոցով   հրդեհների  բռնկման  կանխումն  է: Երկրորդը  դա  հացահատիկային  մշակաբույսերի   բերքահավաքն    անկորուստ  կազմակերպելու  և հակահրդեհային  անվտանգությունն  ապահովելու նպատակով  շրջաններին  և  շահագրգիռ  մարմիններին   տրամադրվող   ֆինանսական   միջոցներն  են: Յուրաքանչյուր  տարի   ծրագրի  իրագործման  համար ԱՀ  կառավարության կողմից   հատկացվում  է  30  մլն  ՀՀ  դրամ  գումար. այս  տարի   բացառության  կարգով  տրամադրվել  է  49,3  մլն  ՀՀ  դրամ»,-  մանրամասնել  է   Վ. Ավետիսյանը:
Նա  նաև   նշել  է, որ    ընթացիկ     տարում    հրդեհից  ոչնչացվել  է  շուրջ  1020  հա   ցանքատարածքներ, իսկ  հրդեհված  արոտավայրերի, խոտհարքների  և  հնձված  տարածքների  մակերեսը  հատել  է   50  հազար   հա-ը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search