Artsakhpress

Մշակույթ

Գրադարանավարի առաքելությունն է դաստիարակել հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ. Մարիա Խաչատրյան

Գրադարանը մեծ դեր և նշանակություն ունի մարդկության կյանքում:

Գրադարանավարի առաքելությունն է դաստիարակել հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ. Մարիա Խաչատրյան

Գրադարանավարի առաքելությունն է դաստիարակել հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ. Մարիա Խաչատրյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը: Նրա խոսքով դպրոցական հասակից սկսած գիրքն անհրաժեշտություն է յուրաքանչյուրի համար:

«Մարդկության գոյության ընթացքում միշտ էլ եղել են գրադարաններ:Գրադարանավարը կատարում է ուսուցչին հավասար աշխատանք՝ դաստիարակելով և կրթելով աշակերտներին: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, հատկապես, պետք է գնահատվի գրադարանավարի դերը, որովհետև նա պահպանում է հնագույն արժեքավոր գրքեր և ներկայացնում ընթերցողին ըստ պատշաճի: Այսօր կա մի թյուր կարծիք, թե նոր սերունդը քիչ է ընթերցում: Ես բացարձակ համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Այսօրվա սերունդն ընթերցող է, սակայն ավելի շատ նախապատվությունը տալիս է ժամանակակից գրքերին: Ընթերցողը համացանցից տեղեկանում է մեծ պահանջարկ վայելող ժամանակակից գրքերի մասին և ցանկանում ընթերցել դրանք, իսկ գրադարանները ցավոք սրտի չեն կարողանում լիարժեքորեն բավարարել պահանջը: Ուստի կխնդրեի պատկան մարմիններին աջակցել և ապահովել գրադարանները համապատասխան պահանջարկ ունեցող գրքերով: Տարվա կտրվածքով Մուրացանի անվան քաղաքային գրադարանն իր մասնաճյուղերով հանդերձ ունենում է ավելի քան 3000 ընթերցող: Քանակը հատկապես ավելանում է ամառվա շրջանում՝ կապված դպրոցական ծրագրերում ընթերցանության համար նախատեսված գրքերի հետ: Գրադարանավարի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներին՝ մաղթում առողջություն և ցանկանում, որ նրանց աշխատանքը միշտ գնահատված լինի հանրության կողմից»,-մասնավորապես ասել է նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search