Artsakhpress

Քաղաքական

Արցախի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը (ԱՀՀ), որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Արցախի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

Արցախի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ԱՀ ԱԳ նախարարությունից՝ պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։
 
Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք հնարավորություն են ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում իրողությունների և արձանագրված ձեռքբերումների մասին։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը և ընդգծել կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ԱՄՆ-ում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը, այդ թվում՝ Միացյալ նահանգների կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրման հարցում ակտիվ աջակցությանը։
 
Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Արցախի իշխանությունների և Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը ։
 
Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ կապված Արցախում պետականաշինության գործընթացին, վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև երկրում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Search