Artsakhpress

Սփյուռք

«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է». Daily Mail-ն անդրադարձել է Քարդաշյանի Հայաստան կատարած այցին և երեխաների մկրտությանը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան կատարած այցի մանրամասներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած:

«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է». Daily Mail-ն անդրադարձել է Քարդաշյանի Հայաստան կատարած այցին և երեխաների մկրտությանը (տեսանյութ, լուսանկարներ)

«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է». Daily Mail-ն անդրադարձել է Քարդաշյանի Հայաստան կատարած այցին և երեխաների մկրտությանը (տեսանյութ, լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է Daily Mail-ը:
Երկուշաբթի կեսօրին իրապատում շոուի ամերիկահայ աստղն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ վերջինիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:
Երեխաները, գրում է աղբյուրը, կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:
Քիմի ավագ երեխաները՝ վեցամյա դուստր Նորթը և երեքամյա որդին՝ Սեյնթը, եկեղեցի տանող ճանապարհին քայլել են իրենց մոր կողքով: Հաղորդվում է, որ մկրտվել են Քիմի երեք կրտսեր երեխաները:
Արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:
2015 թվականի ապրիլին դիմահարդարման մագնատը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, իրենց ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, գրում է աղբյուրը:
Աղբյուրը հավելում է, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է: Հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

 

Tender moment: Kim Kardashian took to her Instagram story to upload a tender moment with her four-month-old baby son Psalm ahead of his baptism in Yerevan, Armenia, on Monday

Tender moments: In April 2015, make-up mogul Kim and her husband Kanye West, 42, baptised their eldest daughter North into the Armenian Apostolic Church in Jerusalem (pictured)

Proud: Documenting her trip, the Los Angeles native shared a snap of the Armenian flag from her hotel room

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Search