Artsakhpress

Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 13-ին ելույթներ կունենա Իտալիայում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից, նվագախումբն Իտալիա է մեկնում Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու «Վինչենցո Բելլինի» փառատոնին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երկու համերգով։ Որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահարներ Գլորիա Քամփաները և Ֆրեդի Քեմփը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ հայ կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու իր առաքելությանը, Իտալիայում կկատարի Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:
Հյուրախաղերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search