Artsakhpress

Քաղաքական

Այսուհետ էլ ավելի մեծ եռանդով կաշխատեմ, որպեսզի Արցախն այլևս վտանգի ենթարկված չլինի. Ջուդի Չու

Արցախ այցելելուց շատ մեծ տպավորություն եմ ստացել:

Այսուհետ էլ ավելի մեծ եռանդով կաշխատեմ, որպեսզի Արցախն այլևս վտանգի ենթարկված չլինի. Ջուդի Չու

Այսուհետ  էլ ավելի  մեծ  եռանդով  կաշխատեմ, որպեսզի  Արցախն  այլևս  վտանգի  ենթարկված   չլինի. Ջուդի  Չու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրուցյում  ասել  է   ԱՄՆ  կոնգրեսական   Ջեքի Սպիյերը՝  ընդգծելով, որ   ինքը    չի   պատկերացրել, որ  Արցախն   այսքան  հիասքանչ  է:
«Արցախն  աշխարհաքաղաքական   շատ   դժվար  դիրք  ունի,  և    խնդիրները  հենց  դրանից  են  առաջանում: Արցախի   ժողովուրդն   իրավամբ  իրավունք  ունի  խոսելու  իրենց  իրավունքների  մասին: Արցախ  այցելելուց  հետո  մենք  մեր  ունեցած ջանքերը  կրկնապատկենք, որպեսզի  ԱՄՆ իշխանություններին  համոզենք,  որ    պետք  է  աջակցեն  Արցախին»,-մասնավորապես  ասել  է  Ջ.  Սպիյերը:
ԱՄՆ  կոնգրեսական  Ջուդի  Չուն, ով   Ջեքի  Սպիյերի  հետ     հանդիպել  է  ԱՀ  նախագահին՝   ասել  է, որ  ինքը  լրամշակում  է  մտցրել   ԱՄՆ «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրինագծում,  որը  վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված  Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը: Այն  վերաբերվում է  նաև  կրակորսիչ համակարգերի  և դիպուկահարների  հետքաշմանը: 
«Այս  ամենն   արել  եմ  առանց  Արցախը  տեսնելու:  Այսուհետ  էլ ավելի  մեծ  եռանդով  կաշխատեմ, որպեսզի  Արցախն  այլևս  վտանգի  ենթարկված   չլինի,   մենք  ունենանք   խաղաղություն, և  որ  Արցախն  ունենա  համապատասխան  ռեսուրսներ   զարգանալու  համար»,-  ավելացրել  է   Ջուդի  Չուն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search