Artsakhpress

Միջազգային

«ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ Ուկրաինան «նվիրել են» իրեն». Լուկաշենկո

ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ նրան են նվիրել Ուկրաինան: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում անցկացվող «Եվրոպական անվտանգություն. Հեռանալ անդունդի եզրից» միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ Ուկրաինան «նվիրել են» իրեն». Լուկաշենկո

«ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ Ուկրաինան «նվիրել են» իրեն». Լուկաշենկո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` մասին տեղեկացնում է belta.by կայքը:

Լուկաշենկոն նշել է, որ Արևելքն ու Արևմուտքը դիմակայում են միմյանց արդեն բավականին երկար ժամանակ՝ դեռ Խորհրդային միության տարիներից, նամանավանդ ռազմական ոլորտում: Հենց այս դիմակայությունն էլ հանգեցրել է այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում: Բելառուսի նախագահի խոսքով՝ իրենք ուղղակի «նվիրել» են Ուկրաինան Արևմուտքին, ինչի համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինեն:

Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ կոնֆլիկտն Ուկրաինայում դեռևս այսօր էլ կարելի է լուծել, քանի որ «ախտորոշումը» տրված է:

«Թե ինչպես վերացնենք հիվանդությունը, նույնպես գիտենք, բայց հարկավոր է սկսել այն բուժել: Ուկրաինայի այսօրվա իշխանություններն ու նախագահը, իհարկե, ամենակարող չեն: Նրան ոչ ներսից, ոչ դրսից չեն թողնի անել այն, ինչ ինքը ուզում է, բայց ես համոզվել եմ, որ նա ուզում է լուծել այս խնդիրը»,- ասել է նա:

Ավելի վաղ Լուկաշենկոն Արևմուտքին, առավելապես ԱՄՆ-ին կոչ էր արել օգնել Ուկրաինային Դոնբասի հարցում, և կարծիք էր հայտնել, որ առանց ԱՄՆ-ի՝ անգամ Եվրամիության աջակցությամբ այս խնդիրը լուծել շատ դժվար կլինի:  

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search