Artsakhpress

Հասարակական

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քորթնի Քարդաշյանն իր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տարել նաև իր երկու երեխաներին:
Քարդաշյան քույրերին ուղեկցել  և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի ու դրան նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search